Վերջին մի քանի օրերի ընթացքում «Հայաստան» դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և շտաբի ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ է  ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, մասնավորապես  Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

Դաշինքից հայտնում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև «Հայաստան»  դաշինքի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող մոտեցումներ: