Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանին ազատել են աշխատանքից։ Նա Aravot.am-ի հետ զրույցում պնդեց, որ պատճառը իր քաղաքական կողմնորոշումն է․ «Հայաստան» դաշինքին աջակցելն է։ «Ես դիմում էին ներկայացրել արձակուրդ գնալու, երեք տարի արձակուրդ չեմ գնացել, գերհոգնած վիճակում եմ, ասացի՝ արձակուրդ վերցնեմ, մի քանի օր հանգստանամ։ Ամսի 8-ին՝ ժամը 12․30-13․00-ի սահմաններում, զանգահարեց Շիրակի մարզպետարանի կադրերի բաժնի ղեկավարը, թե ձեզ հետ կապված որոշում կա, շատ շտապ եկեք։ Մտածեցի արձակուրդն են ձևակերպել, գնացի, ձեռքս տվեցին աշխատանքից ազատման որոշումը։ Ես չվերցրեցի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am-ում