ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր` հունիսի 10-ին,  Վանաձորում ավարտեց Լոռու մարզային այցելության ամփոփիչ հանրահավաքը: Նա հանրահավաքից հետո երթով քայլեց քաղաքում:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Փաշինյանը երթին մասնակցում է անվտանգության աշխատակիցների եւ ոստիկանների կրկնակի օղակով շրջապատված: Նրանք քայլեցին մինչեւ Անդրանիկ Զորավարի արձանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր քարոզարշավ է անցկացրել Լոռու մարզում, եղել է մարզի մի շարք քաղաքներում եւ գյուղերում: