ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր Թալինում հանդիպման ժամանակ հայտարարեց՝ հիմնավոր կասկած ունի, որ Շուշին գիտակցաբար հանձնվել է։

«Ամենից ցավալին այն է, որ իրենք Շուշի մտել են առանց որևէ տեխնիկայի, Հադրութից անտառներով, պիկապներով եկել, հասել են Շուշի։ Կասկածները հենց դրանից են գալիս, թե ինչու այդ ամբողջ ճանապարհին որևէ տեղ իրենց չեն կանգնեցրել, այդ հնարավորությունը կար։ Այդ պատճառով մարդիկ հիմնավոր կասկած ունեն, որ այստեղ գործարք է եղել, որ Շուշին հանձնվել է։ Ես այդ հիմնավոր կասկածն ունեմ։ Եվ այն 5 միլիարդի մասին խոսակցությունը պարապ խոսակցություն չէ։ Կոնկրետ նման առաջարկ եղել է, նման ձայնագորությունը հնչել է, առաջարկ եղել է նաև այս իշխանությանը։ Եվ այս իշխանափոխությունից հետո է միայն պարզվելու, թե իրականում ինչ է կատարվել։ Ես ունեմ շատ մեծ կասկածներ, որ այո՛, Շուշին գիտակցաբար հանձնվել է», — հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։