«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Տպավորություն է ստեղծվում, համաձայն որի՝ Հայաստանում ներքաղաքական բուռն կյանքն իրականում ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանային ինչ-ինչ ծրագրերի իրականացումը քողարկող միջոց: Գնալով ամրապնդվում է այն թեզը, որ ռուսական կողմը Հայաստանում ամեն գնով ստեղծում է ընտրությունների բուռն ու մրցակցային լինելու իմիտացիա, տարբեր քաղաքական ուժեր ու ուղղություններ դիրքավորվում են պրոռուսական, հակառուսական բեւեռների, միմյանց դեմ ավել կամ պակաս թշնամանքի աստիճան ցույց տալով եւ այլն:

Հնարավոր է` նման կարծիքի տարածման սկզբնաղբյուրն օրեր առաջ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի` համացանցով հեռարձակվող «Բաց» ԹՎ-ի եթերում արած հայտարարություններն են՝ առ այն, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենից հետո չէր կարողանա մնալ իշխանության, եթե նրան չպաշտպանեին, չպահեին ռուսները: Իր վերլուծական ու իրականություն դարձող կանխատեսումներով հայտի
Հարությունյանը մասնավորապես հարցնում է. «Ինչպե՞ս է Նիկոլը թույլ, երբ նախկին 3 նախագահներն ըստ էության միացել ու ցանկանում են հեռացնել նրան, բայց չեն կարողանում, ստացվում է՝ ամենաուժեղ տղեն հենց Նիկոլ Փաշինյանն է»։