Մենք մեր ունեցած ջրային ռեսուրսների 70 տոկոսը թողնում ենք՝ գնա թշնամուն, այն դեպքում, որ երեկ Արմավիրում էի, մարդիկ մոտեցել, բողոքում են, ասում են Արաքսով մեկ ջուր է գնում և բոլոր շլյուզները փակ են, մարդիկ չեն կարողանում ոռոգել, որովհետև բերքը չիրացնելու պատճառով խնդիրներ կան մուծումների հետ կապված: Այս մասին գեղարքունիքի մարզում բնակիչների հետ նախընտրական հանդիպումների  ժամանակ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

«Անգլիական ընկերություն կա, որը պատրաստ է 6.4 միլիարդի ներդրում անի Հայաստանում ջրային ռեսուրսների վրա: Մենք ունենք 42 մետաղական հանքավայր»,-ասաց նա:

Արամ Սարգսյանի համոզմամբ, բնական ռեսուրսներից ստացված միջոցները պետք է ուղղվեն բանակաշինությանն ու գիտության զարգացմանը. «Ադրբեջանցի զինվորի միայն սաղավարտի գինը մեր զինվորի ամբողջ համազգեստի գինն ունի: Մեր զինվորը իրա ոգով շատ խիզախ է, մեր զինվորն այսօր բռունցքներով պահպանում է իր հայրենիքը, կանգնած, չեն թողնում՝ կրակի, բռնուցքներով է պաշտպանում: Դրանից այն կողմ խիզախություն չկա: Մենք, որ այաօր հանգիստ քնում ենք, որ նրանք քայլելով չեն գալիս, հասնեն այստեղ, այդ զինվորին ենք պարտական ու իրենց ծնողներին: Ում երեխան այսօր բանակում է՝ ես իր առաջ գլուխ եմ խոնարհում, ում երեխան զոհվել է այս պատերազմում, ես այդ ծնողի ցավը տանեմ, ես նրանց հետ վիշտը կիսում եմ»:

Արամ Սարգսյանը կոչ արեց զերծ մնալ վրեժխնդրության ու ինքնդատաստանի կոչերից. «Այսպիսի երեւույթները մեր երկրում պետք է բացառվեն»: