Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կապիտուլյանտ, հարցերիս պատասխանը տուր,այլ ոչ թե «լոլոներ» պատմի։

2020-ի հոկտեմբերի 12-ին ապագա կապիտուլյանտին հստակ ասել եմ,որ մեր բանակցային /հայանպաստ/ ժառանգությունից բողոքելու փոխարեն ավելի լավ է մտածի ,թե ինքն իր հաջորդին ի՞նչ է ժառանգելու։

Արդեն հոկտեմբերի 19-ին նրան ուղիղ հարցրել եմ ,թե ի՞նչ առաջարկներ են դրված սեղանին։

Նա ասել է՝5 պլյուս 2: Կրկնում եմ ՝դա եղել է հոկտեմբերի 19-ին։

Այսինքն նույնիսկ 2020-ի հոկտեմբերի 19-ի դրությամբ Շուշիի,Հադրութի եւ նախկին ԼՂԻՄ տարածքի խնդիր դրված չի եղել/կապիտուլյանտի պնդմամբ/:

Ի՞նչ է տեղի ունենում դրանից հետո։

Պուտինի հարցազրույցից պարզ է դառնում,որ հողատուն հոկտեմբերի 19-20-ին մերժում է պատերազմը դադարեցնելու առաջարկը,որտեղ կրկնում եմ Շուշիի ու Հադրութի մասին խոսք չի եղել։

Հոկտեմբերի 19-ից հետո ՝կապիտուլյանտի ինքն իրեն «գժի տեղ դնելու» պատճառով մենք հազարավոր նոր զոհեր ,անհետ կորածներ ու գերիներ ենք ունենում,կորցնում ենք Արցախի 75 տոկոսը ։

Հարց կապիտուլյանտին

Քո իսկ պնդմամբ 2020-ի հոկտեմբերի 19-ի դրությամբ քեզ առաջարկվել է բացառապես 5 պլյուս 2 տարբերակը,քո իսկ պնդմամբ հոկտեմբերի 19-ի դրությամբ մենք հաղթելու որեւէ շանս չունեինք։

Ինչու՞ հոկտեմբերի 19-20-ին մերժեցիր Պուտինի առաջարկն ու չստորագրեցիր պատերազմը դադարեցնելու փաստաթուղթը։

Ինչու՞ հազարավոր նոր նահատակների «տարար մահի բերան»ու դարձար Արցախի մեծ մասը հանձնած կապիտուլյանտ։

Սրանց պատասխանը տուր, այլ ոչ թե «լոլոներ » պատմի»։