«Ժամերի ընթացքում պետք է վերանայվի անվտանգության համակարգի ամբողջ հայեցակարգը, սրա հետ կապված առաջին անհրաժեշտ բանը,  որ պետք է լինի այն տեղեկատվությունը, որին պետք է տիրապետեն քաղաքական ուժերը, որ կարողանան ներկայացնել նաեւ իրենց անելիքը, այն տեղեկատվությունը, որով պետք է օժտված լինեն նրանք, որոնք պարտավորվում են  որեւէ գործողություն իրականացնել  ու լուծման ճանապարհով տանել այդ հարցը, նախ եւ առաջ ճշմարտությունն է: Ճշմարտությունը ռազմավարական գործընկերոջ՝Ռուսաստանի հետ հիմա ընթացող փոխհարաբերությունների գործընթացների մասով, եթե կարելի է  այսպես ձեւակերպել հարեւան թշնամական պետության  հետ անհասկանալի,  տարբեր կերպ դրսեւորովող փոխգործակցության առումով, եւ  վերջապես Հայաստանի Զինված ուժերի գործունեության իմաստով, սա կարեւորագույն բաց է, որից մեր հասարակությունը չունի տեղեկություն»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց «Իմ տունը Հայաստանն է » դաշինքի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը:

Նա նաեւ խոստացավ՝ իշխանության գալուց անմիջապես հետո իրենց թիվ մեկ անելիքը լինելու է. «Խոստում համար 1՝ իշխանությունը  ստանձնելուց ժամեր անց  ներկայացնելու ենք ողջ ճշմարտությունը: Անմիջապես սկսելու ենք նոր ձեւաչափի բանակցությունների գործընթաց Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, վերանայելու  ենք ռազմաքաղաքական փոխգործակցության պայմանագրի առանձին դրույթներ, բնականաբար,  բանակցային գործընթացով:  Մեր քաղաքական ուժը իշխանության գալուց ժամեր անց ռազմավարական գործընեկորջն ու մյուս դաշնակիցներին հայտնելու է , որ ՀՀ տարածքը ներխուժած, մեր ինքնիշխան ճանաչված սահմաններով,  ՄԱԿ անդամ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն իրականացնելու  փորձ կատարած Զինված ուժերի դեմ սկսելու է հակազդեցության գործողություն, դրանից բխող հետեւանքներով հանդերձ, ինչից բխում է, որ այն անվտանգության համակարգը, որն աշխարհում ամենահզորներից է , որում գտնվում է ՀՀ-ն, որը հիմնվածէ  ՌԴ եւ ՀԱՊԿ անդամ պետությու նների ԶՈՒ պոտենցիալի վրա, պետք է երաշխավորի դրանից բխող վայրկյաններիկամ  րոպեների ընթացքում համարժեք գործողություն՝ փակելով ա յդ հարցն ընդմիշտ,  հակառակ դեպքում՝ ամբողջ անվտանգության այդ համակարգը դրվելու է հարցի տակ»:

Տիգրան Ուրիխանյանը նաեւ ասաց, որ վերանայելու են ՀՀ  ԶՈւ, ՊՆ կառուցվածքը, Զինված ուժերը պետք է նվազագույնը երեքից չորս անգամով վերազինվեն,  բեկումնային մակարդակի վերափոխվեն ու կատարելագործվեն. « Այս պլամավորումը տեսնում ենք 6-8  ամսից մինչեւ 1,5 տարվա կտրվածքով: Համարում ենք, որ տարածաշրջանում մեր տիրապետման ներքո գտնվող  դաշնակից պետությունների ռազմավարական շահերի սպասարկումը պետք  է տեղի ուեննա համատեղ ուժերով՝ մարդկային ռեսուրսներով, սպառազինությամբ, ռազմավարական ու տակտիկական նշանակության զինատեսակներով»:

Irakanum.am