«Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը Սյունիքում արձագանքել է վարչապետի պաշտոնակատարի այն հայտարարությանը, թե քաղաքական վենդետաներ է լինելու: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է դաշինքի անդամ, փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

«Գլուխները պատին կտան՝ թույլ չենք տա», — կարճ արձագանքել է Վանեցյանը։

Աբրահամյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն էլ ավելացրել է, որ նման երևույթներին ամենալավ պատասխանը տվել են սյունեցիները՝ կապիտուլյանտին «սյունյաց ողջույներ» հղելով։