Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11-00-ի սահմաններում Արտաշատ-Բերքանուշ գյուղամիջյան ճանապարհին՝ ժողովրդին հայտնի Դալարի խաչմերուկում, բախվել են Toyota Rav-4 և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 մարդ «միջին ծանրություն» ախտանիշներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։