Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Կարճ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել նույն հիվանդանոցից, որ «կրծքավանդակի սալջարդ, պատի կտրած-ծակած թափանցող վերք, աջ արմնկափոսի ջլերի վերքեր, երակների վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մի քաղաքացի։

Որոշ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք», իսկ հետո՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել ևս 2 քաղաքացի։

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Զովաբեր գյուղի բնակիչ՝ 22-ամյա Նարեկ Մ-ն, Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Տիգրան Շ-ն, Սևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Տիգրան Դ-ն և Սևան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արսեն Ա-ն։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։