Հայկական սփյուռքի հետ աշխատանքի փորձը Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիևում ներկայացրել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներին, լրագրողներին և հայ համայնքի որոշ ներկայացուցիչների։

Սփյուռք ունեցող այլ պետությունների համար հայաստանյան փորձը գնալով դառնում է ավելի գրավիչ և օրինակելի։ Զարեհ Սինանյանը մանրամասն ներկայացրել է գրասենյակի աշխատանքը, ծրագրերը և ռազմավարությունը, այնուհետ ազատ ձևաչափով պատասխանել ներկաների հարցերին, նրանց փոխանցել հայրենադարձության և գրասենյակի ծրագրերի մասին նյութեր։

Գլխավոր հանձնակատարը Կիևում է գտնվում ուկրաինական կողմի հրավերով։