Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է։ Հոռոմ գյուղում նրա համար սեղան էին գցել։

«Շնորհակալ եմ կոնյակի համար, ժպիտների համար», — ասաց Փաշինյանը։

Նա ներողություն խնդրեց բոլոր բացթողումների ու սխալների համար։

Գյուղացիները Փաշինյանին խնդրեցին մեկ բաժակ էլ խմել։

«Քարոզարշավին չի կարելի խմել», — ասաց նա։

«Խմե, չխմիր՝ կնեղանամ։ Խմե, լրիվ», — ասաց գյուղացիներից մեկը, մեկ ուրիշն էլ ավելացրեց. «Խմե, մեռնեմ սրտիդ»։