Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ վարույթ է հարուցվել Էկոնոմիկայի նախարարության նկատմամբ՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ:

Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումից։

Հանձնաժողով ներկայացված դիմումներով բարձրացվող հարցերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից Կառավարության քննարկմանը ներկայացված՝ Թիվ 838-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու ընթացակարգը, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների ընտրության գործընթացը կարող է պարունակել պետական մարմնի կողմից տնտեսական մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման հատկանիշներ։

Մանրամասներն՝ այստեղ։