Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ կասեցվել են Մեղրիի և Մեհրաբներ զորամասերի հրամանատարների ծառայողական պարտականությունների կատարումը։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ նրանց նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Մեղրիի քաղաքապետը ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ հրամանատարներին նախարարություն են կանչել, խնդիր են դրել Նիկոլ Փաշինյանի օգտին ձայն ապահովել, իսկ երբ ստացել են մերժում, նման որոշում են կայացրել։

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Մեղրիի զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանի ծառայողական պարտականությունները կասեցնելու որոշումն առաջացրել է զորամասի հրամատարական կազմի դժգոհությունը։ Սպաների մեծ մասը մեր տեղեկություններով Պաշտպանության նախարարություն ազատման դիմում է ներկայացրել։ Մի քանիսին էլ զեկուցագիր են գրել, առաջարկելով իրենց տեղափոխել այլ զորամասեր։

Նրանք հայտարարել են, որ Արգամ Գևորգյանի հեռացումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, հատկապես այն պարագայում, երբ թշնամին գտնվում է Հայաստանի տարածքում և յուրաքանչյուր վարկյան կարող է սադրիչ գործողություններ իրականացնել։

Irakanum.am