ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն ապրել որպես լավ հարևաններ։

Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացմամբ շահագրգիռ են ոչ միայն այդ երկու պետությունները, այլև Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, որոնց կարծիքը բանակցային գործընթացում նույնպես պետք է հաշվի առնվի։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սահմանային հակամարտություններին՝ Լավրովն ընդգծել է, որ միջադեպքերը ոչ մի առնչություն չունեն Արցախի հետ։ Լավրովը նաև հայտարարել է, որ Արցախյան երկրորդ պատերազմը պետք է ավարտվեր ավելի վաղ, քան ավարտվեց։