Կիպրոսը պատրաստ է ընդունել ռուս զբոսաշրջիկներին, որոնք պատվաստված են ցանկացած ռուսական պատվաստանյութով, բացի «Սպուտնիկ-V»-ից: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է հանրապետության զբոսաշրջության նախարար Սավվաս Պերդիոսը:

«Մենք պատրաստ ենք ընդունել ցանկացած ռուսական պատվաստանյութ, երբ համապատասխան հարցում ուղարկվի Եվրոպական դեղագործական գործակալությանը (EMA-ին)։ Ռուսաստանը, եթե որոշի EMA-ից այլ պատվաստանյութերի համար հաստատում պահանջել, մենք միայն կողմ ենք, բաց ենք դրան համար: «Սպուտնիկ-V»-ն դեռ հավանություն չի ստացել ԵՄ-ում, սակայն Ռուսաստանը ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը, դրանք ուսումնասիրվում են։ Մնացած ռուսական պատվաստանյութերը դեռ փաստաթղթեր չեն ներկայացրել»,-ասել է Կիպրոսի Զբոսաշրջության նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ:

Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունը 2020 թվականին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը ստացել էր «Սպուտնիկ-V» անվանումը: Այնուհետև ՌԴ-ում ստեղծվեցին նաև «ԷպիՎակԿորոնա» և «ԿովիՎակ» պատվաստանյութերը: 2021 թվականի մայիսի սկզբում հայտնի դարձավ նաև, որ գրանցվել է նաև 4-րդ պատվաստանյութը՝ «Սպուտնիկ լայթ» անվանմամբ: