Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը չի կալանավորվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Դատավոր Մ. Պապոյանի մերժեց դատախազի բողոքը’ Կենտրոնի թաղապետարանի գործով մեր պաշտպանյալի նմատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պահանջով, օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նշեմ նաեւ որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Արման Դավոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը (հիմնավոր կասկածի բացակայության հիմքով)»,- գրել է Ալեքսանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/dbb1d8dc5e4d89ebeeb853e9579aafd0

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»