Կարող է թվալ, որ բարոյական, կրթված լինելը այլևս մոդայիկ չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կարող է թվալ, որ հայհոյելն ու սպառնալը տղամարդկության պատրանք է ստեղծում։

Կարող է թվալ, որ մարտնչող տգիտությունը հաղթանակի երաշխիքն է։

Բայց պետք չէ հիասթափվել ծափողջույնների քանակից … Ընդհանրապես պետք չէ հիասթափվել այս ամենից, որովհետև դրանից հետո ավելի լավ չի լինում։

Հ.Գ. Մնում է՝ մինչև անդառնալիության կետը հիասթափվել հիասթափվելուց»: