Մի քանի ժամից կավարտվի Սերժ Սարգսյանի կողմից՝ Նիկոլ Փաշինյանին հատկացված 24 ժամը, որի ընթացքում Փաշինյանը պետք է ներկայացնի փաստեր առ այն, թե երրորդ նախագահը մարդ առնել- ծախելու «մասնագետ» է։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը արձագանքելով Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե պատրաստվում է վարչապետի պաշտոնակատարի մասին այնպիսի խայտառակ փաստեր հրապարակել, որից հետո հասարակությունը թքելու է նրա վրա։

«Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին,  իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Երկար տարիներ նրանք այդ կեղծ լուրը տարածում էին, եւ ես այն ժամանակ անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանել՝ հաշվի առնելով, որ ես նախագահ էի, մեր անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկվում, եւ պիտի ասեին՝ այդ ամբողջ ինֆորմացիան պահում են եւ այլն։ Նա «ղալաթ է անում», եթե նման բան է ասում, դուք տեսել եք, թե ինչպես է ասում՝ եթե-ներով։ Ես հիմա իրան ասում եմ, եթե ինքը արածեր, կարո՞ղ է ավելի խելոք մտքեր արտահայտեր։ Այսինքն ինչի՞ մասին է խոսքը։  Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին,  իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»,- հայտարարել էր  երրորդ նախագահը։

Սարգսյանի այս հայտարարությունը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների պատճառ է դարձել։ Ոմանք նաև հետհաշվարկ էին անում։ Ի՞նչ փաստեր է հրապարակելու Սարգսյանը։ Քննարկման օրակարգում այս հարցն է։ Սերժ Սարգսյանին ճանաչողները վստահ են, որ նա անձնական բնույթի տեղեկություններ հրապարակողներից չէ, չնայած, որ հայտարարությունում նշել է, որ  փաստեր է հրապարակելու Փաշինյանի և նրա  ընտանիքի մասին։ Սարգսյանը բավականին հմուտ քաղաքական գործիչ է և նրան ճանաչողները վստահ են, որ նրա խոստացած տեսանյութը պետական գործչին վայել և պետությանն ու նրա անվտանգությանը վերաբերող պետք է լինի։

Ինչևէ սպասենք ևս մի քանի ժամ և հատկացված 24 ժամը կավարտվի։ Նշենք, որ մինչ այս պահն էլ Նիկոլ Փաշինյանը որեւէ փաստ չի հրապարակել։

Irakanum.am