Նիկոլ Փաշինյանն Աշոտիկի տեղը մինչեւ երեկ չգիտե՞ր, որ միայն իմ հիշեցումից հետո հայտարարեց, թե պատրաստ է իր որդուն ուղարկել Բաքու եւ որ այդ մասին հանձնարարություններ է տվել համապատասխան մարմիններին։ Գեղարքունիքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նշենք, որ երեկ Սերժ Սարգսյանը առաջարկել էր Նիկոլ Փաշինյանին իր որդուն փոխանակել գերիների հետ: Փաշինյանը ասաց, որ համաձայն է այս առաջարկի հետ, և պատրաստ է փոխանակել իր որդուն գերիների հետ, որ Աշոտիկը մնա Բաքվում՝ մինչեւ վերջին ռազմագերու վերադարձը։ Իսկ այսօր Փաշինյանը հայտարարել է, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է իր առաջարկը փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Իմ հիշեցումից հետո իշխանության բոլոր ֆեյքերը և սուտի լրատվամիջոցները փորձում էին հերոս Աշոտիկից կերտել նահատակ Աշոտիկ», — ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ավելացրեց. «մի՞թե Փաշինյանի մտքով միայն երեկ անցավ այն միտքը, որ կարելի է նման փոխանակում առաջարկել»:

«Ի՞նչ է նշանակում, հանձնարարություն է տվել համապատասխան մարմիններին: Որո՞նք են այդ մարմինները, մենք ԱԳՆ ունե՞նք: Ո՞վ է նախարարի պաշտոնակատարը, մենք անգամ փոխնախարար չունենք, բոլորը հրաժարվում են իր հետ աշխատել»,- շեշտել է Սերժ Սարգսյանն ու առաջարկել, որ Փաշինյանն ուղիղ կապով գերիների փոխանակման մասին խոսի Ալիեւի հետ՝ նկատի ունենալով, որ նրանց միջեւ գործում է օպերատիվ ուղիղ կապ։

Կամ էլ Աշոտիկին զինվորական համազգեստ հագցնի ու տանի սահման։

«Հագցնեիր քո տղային զինվորական համեզգեստ, տանեիր սահման և որ նա գերի ընկներ, դու ամբողջ օրը այդ հարցով կզբաղվեիր: Ուզում եմ ասել, դու այդ մարդկանց ցավը հասկացիր, ես մարդկանց ընդունի որպես քո երեխաներ: Եթե դու քեզ հռչակել ես այս երկրի ղեկավար, իրենց հոգսը քո վրա վերցրու, սիրի այդ մարդկանց», — եզրափակել է Սարգսյանը: