Հայաստանը բոլորիս հայրենիքն է և այսօր Հայաստանի գոյությունն է վտանգված, յուրաքանչյուրիս պարտքն է դուրս գալ կոմֆորտի զոնայից, իր հարմարավետության միջավայրից և փորձել ուժերի չափով ծառայել պետությանը, որ կարողանանք կանխել այն վտանգը, որը հիմա մեզ պատում է, որը սպառնում է ոչ միայն մեր պետականությանը, այլ՝ մեր ազգային ինքնությանը։ Այս մասին Չարենցավանում իրականացված քարոզարշավի ընթացքում ասել է «5165» շարժման անդամ Արսեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այսօր բոլորս պարտավոր ենք՝ նաև որպես պետություն, ազգային-մշակութային ժառանգության մասին մտածել, մինչդեռ՝ տարիներ շարունակ այն երկրորդական տեղում է եղել։ Նա նշեց, որ իրավունք չունենք չմտածել մեր ժառանգության մասին։