Հունիսի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ 2020 թ. հոկտեմբերից 2021 թ. մայիսն ընկած ժամանակահատվածում Օհանավան համայնքի Դեմեր հանդամասի իր այգուց կտրել ու գողացել են 240 խնձորենի:

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, հանցարարքը կատարելու կասկածանքով, Երևան քաղաքի Նոր Արեշի 7-րդ փողոցից բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ 2020 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կտրել և վաճառել է նշված այգու խնձորենիները:

Տուժողին պատճառված վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն։