«Նորմալ մարդը նման հայտարարություն չի կարող անել».- նման կարծիք հայտնեց 44 օրյա պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանը՝ մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե մեր գերիները կներեն մեզ, եթե մեկ, երկու ամիս էլ գերության մեջ անցկացնեն Բաքվի բանտերում, բայց չեն ների, եթե հանուն իրենց զիջենք մեր երկրի անկախությունն ու ինքնիշանությունը: Գեղամ Նազարյանի խոսքով, գերիները Փաշինյանին այսպես, թե այնպես չեն ներելու. «Բնականաբար, տղերքն իրեն չեն ներելու ո՛չ գերի ընկնելու, ո՛չ էլ այնտեղ երկար մնալու համար: Ես Նիկոլ Փաշինյանին մաղթում եմ երկար երկու ամիսներ բանտախցում, ամեն երկու ամիսը մեկ, մենք նրան կասենք՝ ոչինչ էլի մի երկու ամիս էլ կնստես ու այդպես մինչեւ ամբողջ կյանքի վերջ»: Մեր զրուցակցի խոսքով, Փաշինյանի՝ իշխանության մնալու վերջնանպատակն է մեր պետականության վերացումը. «Որի համար իր տերերի հանձնարարականով շարունակում է պայքարել ու երկիրը տանել վերջնական կործանման»: Նա նաեւ հավելեց, որ քանի դեռ Փաշինյանը վարչապետի աթոռին է, մենք կունենանք նոր գերիներ, նոր կորուստներ, նոր զոհեր. «Մարդիկ պետք է հասկանան՝ եթե ընտրում են Նիկոլին, ընտրում են պատերազմ, ընտրում են պետականության կորուստ, թող մտածեն, դեռ ժամանակ կա»:

Irakanum.am