Դեռ մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը Նիկոլ Փաշինյանը սկսել էր հանդիպել քաղաքացիների հետ: Նա իր հանդիպումների շարքը սկսել էր Երևանի տարբեր վարչական շրջաններում, ապա այցելել մարզեր:

Արարատ կատարած այցի ժամանակ Փաշինյանը բոլորին զարմացրեց իր քայլով՝ մի քանի տեղ ցույց տալով իր հետ պտտեցնող Ռոբերտ Քոչարյանի նկարը: Խոսքը վերաբերում է այն նկարին, որում երևում է, թե ինչպես է երկրորդ նախագահն առյուծ որսացել:

Ավելի ուշ Քոչարյանը պարզաբանումներ ներկայացրեց նկարի մասին, թե որտեղ ու ինչ պայմաններում է եղել պատմությունը, նա նաև հեգնական տոնով նշեց, որ Փաշինյանն իր նկարն իկոնայի նման ման է տալիս:
Քոչարյանը միակը չէր, որ հեգնական տոնով արձագանքեց Փաշինյանի այս անհասկանալի քայլին: Նմանատիպ քննարկումներ կային նաև սոցկայքում:

Հավանաբար հենց դա է պատճառը, որ Քոչարյանի սույն նկարն Արարատի մարզից այդպես էլ դուրս չեկավ: Թե ինչ ճակատագրի այն արժանացավ, գիտի թերևս միայն Փաշինյանը: