Mediaport-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ծառայությունից ազատել են Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը և Մերաբի գնդի հրամանատար Արտակ Թադևոսյանը:

Բարձրաստիճան զինվորականների ազատման պատճառը Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելն է եղել. նրանք հրաժարվել են կատարել զորքին «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվերարկելու ՊՆ հրահանգը, ինչի արդյունքում ՊՆ-ից պահանջել են դիմումներ գրել ու հեռանալ: