Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տխրեցրել է Մոսկվայի «Դինամոյի» 18–ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի ընտրությունը՝ Ռուսաստանի ազգային հավաքականի հանդես գալը։

Այդ մասին Մխիթարյանն ասել է Զախարյանի հետ հեռախոսազրույցում ռուսաստանցի մեկնաբան Նոբել Առուստամյանի հեղինակային հաղորդման ընթացքում։

«Այո, ես տխրեցի, որ Զախարյանն ընտրեց Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի հավաքականը։ Բայց ես ուրախ եմ, որ արդեն այս տարիքում մարդիկ հավատում են նրան։ Մյուս կողմից, իհարկե, ինձ համար ցավալի է, որ նա չի ներկայացնի Հայաստանի հավաքականը»,– ասել է Մխիթարյանը Զախարյանին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը Եվրո-2020-ի վերջնական հայտացուցակում չի ընդգրկել Արսեն Զախարյանին։