Հայտնի է դարձել Ադրբեջանում գտնվող հայ գերիների քրեական գործով դատական նիստի օրը։ Կորյուն Հայկազի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լևոն Աշոտի Թոսունյանը և ևս 13 հայ մեղադրյալ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի առաջ կկանգնեն հունիսի 22-ին, տեղական ժամով 12:00-ին։

Այս մասին գրում է minval.az-ը։

Գործը կքննվի դատավոր Էլդար Իսմայիլովի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ հայ գերիները մեղադրվում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3 (նախնական դիտավորությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված ահաբեկչություն, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբի (հանցավոր կազմակերպության) կողմից հրազենի և որպես զենք օգտագործվող իրերի օգտագործմամբ)), 228.3 (կազմակերպված խմբի կողմից զենքի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահեստավորում, փոխադրում կամ կրում), 279.2 Ադրբեջանի Հանրապետությամբ օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբերի և խմբավորումների ստեղծում, այդ խմբերի կամ խմբավորումների կազմում ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների կամ առանձին անձանց վրա հարձակում) և 318.2 (մի խումբ անձանց կողմից նախնական դիտավորությամբ կամ կազմակերպված խմբի կողից Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։