Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի թեկնածությունը։ Այդ մասին որոշումումն ընդունվել է ԿԸՀ-ի՝ հունիսի 8-ի նիստի ժամանակ։

ԿԸՀ-ի կազմից նախագծին դեմ է քվեարկել 2 անդամ։ Նրանք առաջարկել են, որ ԿԸՀ-ն սեփական քննությունն սկսի և պարզի Միհրան Պողոսյանը վերջին 4 տարում ՌԴ-ում ուսանող եղե՞լ է, թե՞՝ ո՛չ։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը մի քանի բուհերից տեղեկանքներ է ներկայացրել, իսկ, կարգի համաձայն, արտերկրում ուսանելը հավասարազոր է ՀՀ-ում բնակվելուն։ Ոստիկանության պնդմամբ, այդուամենայնիվ, ներկայացված փաստաթղթերում խախտում կա: