«Գերության մեջ պահ է գալիս՝ չես ուզում արթնանալ, որ ոչինչ չզգաս», — հայտարարել է պատերազմի մասնակից Պերճ Ավետիսյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են պատերազմի մասնակիցների հետ, որոնց թվում է եղել նաեւ 44-օրյա պատերազմի մասնակից և ադրբեջանական գերությունից վերադարձած Պերճ Ավետիսյանը, որը նաեւ պատգամավորության թեկնածու է։

«Գերության մեջ պահ է գալիս՝ չես ուզում արթնանալ, որ ոչինչ չզգաս», նշել է Ավետիսյանը:

Հիշեցնենք, Փաշինյանը նախօրեին հայտարարել է, որ մեր գերիները կներեն, եթե 1-2 ամիս հետո վերադառնան։

Անընդունելի համարելով Փաշինյանի արտահայտությունը՝ Պ. Ավետիսյանը նշել է «Ես շատ դժվար ճանապարհ եմ անցել… Երբ Փաշինյանն ասում է ոչինչ, գերիները թող 1-2 ամիս այնտեղ համբերեն, մեզ հետո կներեն, ես էլ ասում եմ, որ ոչ ոք, եթե չի եղել գերության մեջ, չի կարող ասել, թե գերին ինչպես է զգում իրեն և արդյո՞ք վերադառնալուն պես կների իր այդ պահվածքը։ Երբ մարդ գերության մեջ է լինում, գիշերը քնում է մի պահ է գալիս, որ նա չի ցանկանում առավոտյան արթնանալ, որ այդ դժվարություններն այլևս չտեսնի»,–ասել էՊերճ Ավետիսյանը։

Նա ընդգծել է, որ շատ տղաներ էլ վատ հրամանատարներ են ունեցել, որոնք անգամ չեն կարողացել մարտը կազմակերպել․ «Նրանց մոտ լիովին բացակայել է ռազմական մտածողությունը, անգամ տեղանքի մասին պատկերացում չեն ունեցել, թե զորքին ուր պետք է տեղաշարժեն։

«Այս պատերազմական գործողությունների ընթացքում մեկ գնահատական կարելի է տալ, որ մեր հրամանատարների մեծամասնության մոտ իսպառ բացակայել է ռազմական մտածողությունը»,-ասել է Պերճ Ավետիսյանը։