Փաստերի ստուգման կենտրոնը՝ factcheck.ge -ը պարզել է «Իրավունք» կայքի հրապարակած լուրը կեղծ է .

Մասնավորապես ՝

Սխալ տեղեկություն․ Աշոտ Փաշինյանի թիկնապահները 4 մլն դրամ աշխատավարձ են ստանում

Վճիռ․ սխալ տեղեկություն

Հունիսի 8-ին Iravunk.com կայքը գրեց, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որդու անվտանգությունը երկու թիկնապահ է ապահովում․ «Թիկնապահներից յուրաքանչյուրը ստացել է 2 միլիոն դրամ աշխատավարձ: Այսինքն՝ ընդհանուր գումարը կազմում է 4 միլիոն դրամ», հայտնեց կայքը:

Iravunk.com-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրին, այս հոդվածում արել էր երկու պնդում․

  1. 1.Աշոտ Փաշինյանին հսկում է երկու թիկնապահ,
  2. 2.Աշոտ Փաշինյանի թիկնապահներից յուրաքանչյուրը պետական բյուջեից ստացել է 2 մլն դրամ աշխատավարձ։

Աշոտ Փաշինյանի թիկնապահների թիվը գաղտնի է

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը ապահովում է ԱԱԾ ենթակայության տակ գործող Պետական պահպանության ծառայությունը։ Մեր հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից տեղեկացրեցին, որ վարչապետի պաշտոնավարման ժամանակ նրա ընտանիքի անդամներին նույնպես տրամադրվում է պետական պահպանություն, սակայն անվտանգության աշխատակիցների քանակը համարվում է գաղտնի է։ Այդ պատճառով Iravunk.com-ի պնդումն այն մասին, թե Փաշինյանի որդուն երկու թիկնապահ է հսկում, հնարավոր չէ ստուգել։

Թիկնապահների աշխատավարձի մասին պնդումը անհիմն է

Երկրորդ պնդումն որ անում է Iravunk.com-ը այն է, որ Աշոտ Փաշինյանի թիկնապահներից յուրաքանչյուրը վերջին ամսվա ընթացքում պետական բյուջեից ստացել է 2 մլն դրամ (ընդհանուր՝ 4 մլն դրամ)։ «Հայաստանը բավական չէ իր կեղեքվող պետբյուջեից իշխող թիմին աստղաբաշխական թվերի հասնող պարգևա

վճարներ է բաժանում, այլև՝ մեկ ամսավա ընթացքում մի քանի միլիոն դրամ է տրամադրում, որպես

զի Աշոտ Փաշինյանն անվտանգ գարեջուր վաճառի», գրում էր կայքը։

Ի պատասխան մեր հարցման ԱԱԾ-ից հայտնեցին, որ «տեղեկությունները ՀՀ վարչապետի որդու պետական պահմանությանն ընդգրկված զինծառայողների վարձատրության չափի մասին իրականությանը չեն համապատասխանում, իսկ Պետական պահպանության ծառայության զինծառայողների վարձատրության չափը սահմանվում և կարգավորվում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով»։

Ինչպես նշված է ԱԱԾ պ

ատասխանի մեւ՝ պետական ծառայողների աշխատավարձերի չափերը սահմանվում են օրենքով։ Ըստ օրենքի՝ պաշտոնյաների աշխատավարձերի համար կան գործակիցներ, որոնք բազմապատկվում են բազային աշխատավարձի չափով։

Օրինակ՝ ՀՀ նախագահի աշխատավարձի գործակիցը 20 է։ Իսկ 2021 թ․ պետական բյուջեով բազային աշխատավա

րձի չափը սահմանվել է 66,140 դրամ։ Հետևաբար՝ ՀՀ նախագահի աշխատավարձը կազմում է 20×66,140 = 1,322,800 դրամ։ Տարեկան սա կազմում է 15,873,600 դրամ։ Կարևոր է հաշվի առնել, որ սա նախագահի «կեղտոտ»՝ չհարկված աշխատավարձն է։ Այսքան է ստացել նախագահը նաև 2020 թվականին։

Թիվը ստուգելու համար կարող ենք այն համեմատել նախագահի՝ 2020 թ․ ներկայացրած հայտարարագրի տվ

յալների հետ։ 15,873,600 տարեկան աշխատավարձից հանելով 23% եկամտահարկը (3,650,928 դրամ) և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարված գումարը (

2020 թ․ այն կազմում էր տարեկան 12,000 դրամ) ստանում ենք նախագահի հայտարարագրած տարեկան աշխատավարձի թիվը՝ 12,210,672 դրամ։

Օրենքով սահմանվող նույն բանաձևով են հաշվարկվում մյուս պաշտոնյաների աշխատավարձերը, այդ թվում՝ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցների, որոնք ապահովում են բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների անվտանգությունը։

ՊՊԾ որևէ աշխատակից՝ լինի դա գեներալ, թե շարքային ծառայող, չի ստանում 2 մլն դրամ աշխատավարձ (տե՛ս օրենքում Հավելված 6-ը)։ ՊՊԾ շարքային ծառայողների աշխատավարձի գործակիցը 1.39-ից 1.59-ը է։ Բազմապատկելով այս գործակիցը բազային աշխատավարձի չափին պարզում ենք, որ շարքային ծառայողները ստանում են 91,930 դրամից մինչև 106,485 դրամ աշխատավարձ (կախված ծառայողի մակարդակից)։

Նույն կերպ պարզում ենք, որ ՊՊԾ գեներալական կազմը՝ կախված մակարդակից ստանում է 385,600-ից մինչև 494,

000 դրամ ամսական աշխատավարձ։

Ամենաբարձր աշխատավարձը այս կառույցում ստանում է ՊՊԾ պետը։ Նրա աշխատավարձի գործակիցը 10-ն է, հետևաբար նա ստանում է 661,400 դրամ։

Այսպիսով Պետական պահմանության ծառայությունում չի ստանում 2 մլն դրամ աշխատավարձ և Iravunk.com-ի պնդումն այն մասին, թե պետական բյուջեից 4 մլն դրամ է հատկացվել Աշոտ Փաշինյանի երկու թիկնապահների աշխատավարձերի համար անհիմն է։

Iravunk.com-ի աղբյուրները անհայտ են

Iravunk.com-ի հոդվածը ամբողջությամբ հիմնված էր անանուն աղբյուրների վրա։ Իր պնդումները հիմնավորելու համար կայքը սահմանափակվել էր «մեր տեղեկություններով» և «մեր աղբյուրի պնդմամբ» բառակապակցություններով։ Լրագրողները երբեմն օգտագործում են անանուն աղբյուրների հաղորդած տեղեկությունը։ Սակայն եթե չկա հնարավորություն տալ աղբյուրի անունը, ապա լրագրողը հաղորդում է որևէ հավելյան տեղեկություն աղբյուրի կամ տեղեկությունը ստանալու մեթոդի մասին (օրինակ՝ անանուն աղբյուրներ կառավարության շրջանակներից, անանուն աղբյուրներ լրատվամիջոցներից և այլն)։ Iravunk.com-ը չի ներկայացնում որևէ տեղեկություն իր անանուն աղբյուրի մասին և չի բացատրում, թե ինչպես է ձեռք բերել տեղեկությունը։

Media.am-ը և Factcheck.ge-ն անդրադարձել են նաև նախընտրական շրջանում Փաշինյանի որդու մասին տարածված մեկ այլ կեղծ լուրի։

Ավելին՝ https://factcheck.ge/

Irakanum.am-ը  շնորհակալություն է հայտնում փաստերի ստուգման կենտրոնին և հայցում ընթերցողի ներողամտությունը։