1.Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է, թե 2000-2002 թթ., երբ ինքը զինվոր է եղել «հաց ու ջուր չեն ունեցել»՝ մեղադրանքներ հնչեցնելով երկրորդ նախագահի հասցեին:

 

  1. Զավեշտն այն է, որ այդ տարիներին բանակի սննդի հարցրերով պատասխանատուն՝ Գագիկ Մելքոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 16-րդ համարն է. նա 2000-2008 թթ. եղել է Պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետ։

 

  1. Բանակում տիրող բարքերի մեկ այլ պատասխանատու ևս Նիկոլ Փաշինյանի թիմում է. խոսքը  1997-2006 թթ. ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասին է:

Հետևաբար, կա՛մ Ալեն Սիմոնյանը ստում է, կա՛մ էլ բանակը թալանողները, զինվորի հաց գողացողները այսօր Նիկոլ Փաշինյանի թիմում են: