ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայարցել ընդդեմ Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի: Դատական հայցը հրապարակված է Դատական տեղեկատվական համակարգում:

Ալեն Սիմոնյանը դատարան է դիմել պահանջով՝ Անի Գևորգյանին պարտավորեցնել տեսանյութի հատվածում պարունակվող, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնել:

Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչը Դավիթ Հունանյանն է: Հայցը մակագրվել է դատավոր Լիզա Գրիգորյանին: Ալեն Սիմոնյանի ընդդեմ Անի Գևորգյանի՝ «Զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի հատուցման» պահանջների մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Հիշեցնենք, որ օգտատերը ԱՆի Գևորգյանի և նրա երեխայի լուսանկարն էր հրապարակել և գրառումներ արել, ինչից հետո Անի Գևորգյանի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ դա Ալեն Սիմոնյանի կողմից պատվիրված գործողություն է, որովհետև հաջորդել է  ԱԺ-ում իր հնչեցրած հարցին, թե հազարավոր զոհերից հետո, ինչու են ծափարահում Նիկոլ Փաշինյանին, այդ հարցը տրվել էր նաև Ալեն Սիմոնյանին: