«Ազատ Հայրենիք» դաշինքի քարոզարշավը մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտից, այնուհետև ուղևորվել են Էջմիածին և հարգանքի տուրք մատուցել կաթողիկոսների շիրիմներին, եղել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում և հարգել Հայաստանի անկախության համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակը։

Դաշինքի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրվա ընթացքում նախընտրական հանդիպումներ են ունեցել Արմավիրի, Վաղարշապատի և Մեծամորի ընտրողների հետ։