Ադրբեջանցիները կարող են գերի վերցնել հարյուրավոր հայ զինվորների: Այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր պաշտոնապես հաստատվել է եւս մեկ հայ զինվորի՝ գերեվարման մասին։ «Հունիսի 8-ին N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով չկարողանալով կողմնորոշվել տեղանքի վրա, հայտնվել է տարածք, որը վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից»,- հայտարարել է ՊՆ-ն: Իսկ մինչ այդ՝ մայիսի 27-ին, հայտարարվել էր 6 հայ զինվորի գերեվարման մասին։Տեր-Գրիգորյանցը նշեց, որ նման դեպքերը հնարավոր են, քանի դեռ դիմադրություն չկա։ Իսկ ադրբեջանցիները օգտվում են Հայաստանում տիրող քաոսից ու առաջ են շարժվում: