Եվս մեկ զինծառայող այսօր գերի ընկավ Ադրբեջանին։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

Տելեգրամյան մեկ այլ էջ` Radar Armenia-ն, հայտնում է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իբր մի խումբ հայեր հունիսի 8-ին հատել են սահմանը Լաչինի ուղղությամբ ՝ տարածքն ականապատելու նպատակով:

Ադրբեջանի զինված ուժերը բերման են ենթարկել Արթուր Քարտանյանին, իսկ մնացածները նահանջել են»:

24News-ը փորձում է կապվել ՊՆ-ի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան են մնում։