Իմ տեղեկություններով՝ քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել կապիտուլյանտի քարոզչական հավաքին «Նիկոլ, դավաճա՛ն» գոչելու համար։ Այս մասին հայտնում է Ռուբեն Մելիքյանը։

«Իմ տեղեկություններով՝ քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել կապիտուլյանտի քարոզչական հավաքին «Նիկոլ, դավաճա՛ն» գոչելու համար։

Որքան հասկանում եմ՝ ձերբակալությունը կատարվել է՝ վերջերս իմքայլականների կողմից «քարոզարշավը խոչընդոտելը» քրեականացնող՝ ակնհայտ հակասահմանադրական հոդվածի հիման վրա։

Ցավոք, ժամանակին խորհրդարանական, այսպես կոչված, «ընդդիմությունը» չդիմեց Սահմանադրական դատարան, և այդ հոդվածը դեռ ֆորմալ «ապրում է»։ Դրա պատճառով խոսքի ազատությունը իրացնելու համար կոնկրետ անձ այս պահին զրկված է ազատությունից»,-գրել է Մելիքյանը։