Էջմիածին քաղաքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի քարոզարշավի ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին մի կնոջ, որը Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված վանկարկումներ էր արել:

Կինը դիմադրում էր, պահանջում էր բաց թողնել իրեն, սակայն ոստիկանները թեւերն ընկած ուժով տարան եւ նստեցրին մեքենան. «Տիկին, մի դիմադրի»,-ասաց ոստիկաններից մեկը: