Մեկնարկում է Հայաստանի պատմության մեջ ամենաանհասկանալի և տարօրինակ ընտրությունների քարոզարշավը. Այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ։

ԱԱԾ գնդապետը հայտնեց, որ կործանման եզրին կանգնած Հայաստանը պետք է մի կողմից դիմակայի ներքին և արտաքին թշնամիներին, մյուս կողմից փորձի համատարած քաոսի, հուսալքության մեջ ընտրել Հայաստանի լինել-չլինելու մեջ։

Վանեցյանը նշեց՝ բարդ է։ Այսօրվանից ժողովրդին կներկայանան տարբեր քաղաքական թիմեր, գործիչներ, երբեմն էլ բութ ու անհայրենիք գործիքներ։

Դիմելով քաղաքացիներին, Արթուր Վանեցյանը նշեց, որ 14 օրվա ընթացքում լինելու է կողծիքի, սին խոստումների, մեծամտության գարշելի շքահանդես։ Որպես ԱԱԾ գեներալ՝ խոստովանեց՝ նրանցից շատերի ուղն ու ծուծը գիտի, գիտի նրանց բարոյական՝ ավելի ճիշտ անբարոյական նկարագիրը։

Վանեցյանը նշեց նաև պատճառները, թե ինչու է պետք քվերակության օրը ընտրել իրենց դաշինքը, հորդոփրեց վստահել, որովհետև ուժեղ են, արդարամիտ և խոհեմ։ Կոչ արեց վստահել, եթե ցանկություն կա ազատել մեր երկիրը չարի լծից և վերականգնել արդարությունն ու արժանապատվությունը

«Վստահեք մեզ, եթե հոգնել եք նախկին, ներկա, սև-սպիտակ, աջլիկ-ձախլիկ և հազար ու մի անհեթեթ ու կործանարար բաժանումներից, որովհետև մեր դաշինքը ստեղծվել է 2018-ին՝ չգնահատված, իսկ հիմա՝ հանրային կիզակետ Սերժ Սարգսյանի և սրանց կեղծավորությունը ու անհայրենիքությունը մի քիչ ուշացումով, բայց այնուամենայնիվ բացահայտած ձեր խոնար ծառայի միասնությամբ։ Վստահեք մեզ, եթե կարծում եք, որ երկիրը կարող է փրկել գիտակ ու հմուտ, թարմ ու էներգիայով լեցուն մարդիկ։ Վստահեք մեզ, եթե չեք ուզում ձեր թոռները հարցնեն՝ «պապ, ո՞նց եղավ, որ էսպես եղավ», այլ հպարտանան ձեզանով»։

Վանեցյանը հիշեցրեց, որ օրեր առաջ Արցախում էր, ծանր ու հուզական զրույցներ ու այցելություններ է ունեցել։ Շուշիի կողքով անցնող ճանապարհը նկարագրեց որպես վշտի ճանապարհ ու հարց ուղղեց Նիկոլ փաշինյանին.

«Դու նամուս ունե՞ս, դու թասիբ ունե՞ս, դու պատիվ ունե՞ս։ Դու, որ հայրենի հողի համար իր կյանքը զոհած հերոսներին զրկել ես անգամ հայրենի հողում հավերժ ննջելու հնարավորությունից, կործանել ես մի ամբողջսերունդ ու երազանք»։

Վանեցյանը եզրափակելով նշեց, որ հունիսի 20-ը նոր փորձություն է իրենց թիմի համար, դրանք սովորական ընտրություևններ չեն, բայց համոզված է, որ միասին ու արժանապատվորեն հաղթահարելու են։