Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը՝ ընդգծելով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ընդունած հայտարարությունների իրականացման հետևողականությունը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի լիդերների  2020-ի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին արված հայտարարությունների հետևողական իրականացումը: