ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի առաջնորդներն այսօր այցելել են նաև Կապանի օդանավակայան։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո Կապանի օդանավակայանը հայտնվել է թշնամու նշանառության տակ։

Օդանավակայանի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Ռոբերտ Քոչարյանին է ներկայացրել օդանավակայանի կարգավիճակը և կատարված աշխատանքները։