Այսօր Ագարակում «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակչության հետ հանդիպման ժամանակ զվարճալի միջադեպ գրանցվեց։

Բնակիչներից մեկը Քոչարյանին հարց տալիս նրան «պարոն Փաշինյան»-ով դիմեց:

«Պարոն Փաշինյան, …է՜, կներեք, պարոն Քոչարյան», -հարցը ձևակերպելուց առաջ ասաց քաղաքացին, և դահլիճում ներկաները սկսեցին ծիծաղել:

Քոչարյանը, սակայն, անարձագանք չթողեց քաղաքացու վրիպումը.

«Վայ, վայ, վայ էս ի՞նչ արեցիք»: «Կներեք, վիրավորեցի, կներեք», -ասաց քաղաքացին: Քոչարյանը, սակայն, հանդուրժող էր ու ժպտալով նկատեց.

«Ոչինչ, ոչինչ պատահում է»: