Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզում նախընտրական քարոզարշավից հետո քայլերթ է անցկացնում Արմավիր քաղաքում։

Փաշինյանին ուղեկցում է նաեւ իր տիկինը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաեւ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ։

Նշենք, որ Արմավիր քաղաքը Նիկոլ Փաշինյանի այսօրվա վերջին կանգառն է։ Նա այսօր քարոզարշավ է անցկացրել Փարաքար համայնքում։ Փարաքարում քաղաքացիներից մեկին՝ «Նիկոլ, դավաճա՛ն» բացականչելու համար Փաշինյանին ուղեկցողները հետապնդել եւ ծեծի էին ենթարկել։

Փաշինյանն այնուհետեւ շարժվել է Էջմիածին քաղաք։ Նա իր ելույթում կրկին անդրադարձել է բանակի, Արցախի հարցի եւ նախկինների վերաբերյալ թեմաներին։

Նա քարոզարշավ է իրականացրել նաեւ Գայ, Գեղակերտ, Մրգաշատ, Փշատավան, Արմավիր,  Քարակերտ, Ակնալիճ համայնքներում եւ Մեծամոր քաղաքում: