ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները սովորական չի համարում:

«Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է: Իմ կանխազգացմամբ, այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ ու ամենավտանգավոր ընտրությունները», — նշեց Տեր-Պետրոսյանը:

Նա նաև մեկնաբանեց, թե ինչու է մերժել Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու հրավերը:

«Մերժեցի Փաշինյանին՝ խղճահարությունից ելնելով: Խղճացի, որովհետև Նիկոլի համար դա կարող էր ինքնասպանություն լինել», — նշեց թեկնածուն: