Հայաստանում հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 32 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223212 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1104999 վերջին մեկ օրում` 2448 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3154 պացիենտ. Մեկ օրում նվազել է 114-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 214504 անձ` վերջին մեկ օրում 141 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4463 է: