Մենք ամեն ինչ անելու ենք սահմանադրական նորմերը պահպանելու համար։Ընտրակեղծիքների դեպքում մենք իրավունք ունենք հեռացնել ուզուրպատորին իշխանությունից։ Պատահական չէ, որ միջազգային կոնվենցիաներում ապստամբության իրավունքի մասին դրույթ կա, իսկ ընտրության իրավունքը անկյունաքարային է։ Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Նիկոլ Փաշինյանի միակ դրդապատճառը ամեն գնով իր իշխանությունը վերարտադրելն է, քանի որ նա ընտրվելու հնարավորություն չունի, ինչպես նաևհաշվի առնելով քաղաքական դաշտում ձեւավորված «մինուս մեկ կոնսենսուսը»»,- նշեց նա:

Ըստ Ռուստամյանը բոլոր այն ուժերին, որոնք առաջնորդվում են «Հայաստանն առանց Նիկոլի» սկզբունքով, դաշինքը համարում է գործընկերներ, իսկ քաղաքական դաշտում նրանց դեմ պայքարն արդեն ծավալվելու է նրան հեռացնելուց հետո:

«Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավի ընթացքում իրականացվող գործողությունները բարձրագույն պիլոտաժ է: Քիչ մարդիկ կան, ովքեր մինչեւ վերջ գիտեն, թե ինչպես հասնել ծրագրում նշված նպատակներին»,- ասաց նա: