Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Գեղարքունիքի մարզի սահմանային տարածքում ադրբեջանցիների ինտենսիվ աշխատանքների մասին։

«Գեղարքունիկում Հայաստանի սահմանի մեջ ադրբեջանցիները ինտենսիվ ինժիներա-տեխնիկական աշխատանք են տանում. տրակտորներով փորում են այսպիսի խրամատներ, մոտեցնում ծանր նաև ռազմական տեխնիկա։ Հետաքրքիր է՝ էս ամենը կանգնելո՞ւ է։

Եվ, ցավոք, ոչ մի բնապահպան չի խոսում այս մասին։ Այնինչ բերրի հողի շերտը վնասելը քրեական օրենսգրքով է պատժվում։ Իսկ թշնամին կիլոմետրերով է ավիրել մեր երկրի լանդշաֆտների բերրի հողաշերտերը»,-գրել է նա։