Այսօր պաշտոնապես մեկնարկում է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը եւ մենք այս պահին կներկայացնենք այն նախընտրական ծրագիրը, որով մասնակցելու ենք դրանց։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ի ցուցակում ընդգրկված Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով, ցանկացած քաղաքական ուժի համար շատ դժվար է լինելու մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակում քարոզարշավ իրականացնել, որովհետեւ բոլորը գիտեն, թե ինչ մթնոլորտ է այսօր տիրում Արցախի շուրջ 75 տոկոսի կորստից, բազմաթիվ զոհերից հետո։