Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրեն Քնարիկ Գալստյանը այսօր՝ հունիսի 7–ին, դպրոցի աշխատողներին հավաքել ու տարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։ Այս մասին NEWS.am-ի խմբագրություն է ահազանգել գյուղի բնակիչներից մեկը։

Բնակչի խոսքով՝ դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանի համակուրսեցին է եղել. «Արդեն համբերության բաժակը լցվել է։ Տնօրենի համակուրսեցին է Փաշինյանը, երբ 2018 թվականից նա դարձավ վարչապետ, սա էլ դարձավ տնօրեն։ 2021 թվականի մարտի 1-ին ուսուցիչներին խաբեց, տարավ «Մարիոթ» հյուրանոցի մոտ, հետը քայլեցին, դրանից առաջ խաբեց, տարավ Եռաբլուր, այսօր հավաքել, բերել է Էջմիածին, որքա՞ն կարելի է, արդեն զզվեցրեց։ Ով էլ հրաժարվում է գնալ, տեսնեք՝ ինչ է անում նրանց գլխին, մե՞ղք չեն այդ ուսուցիչները»։

Լուսանկարում դպրոցի տնօրենն է՝ 2018 թվականին