Ըստ հայտարարագրի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը 2020թ. հունվարին ավստրիական բանկի (Bank Austria)՝ 20,550 Եվրո արժողությամբ պարտատոմս է ձեռք բերել, որի դիմաց տարեվերջին 428 Եվրոյի չափով տոկոս է ստացել (եկամուտ)։

Նա  32,000 ԱՄՆ դոլարի ավանդ է հայտարարագրել, սակայն թե որ բանկում, նշված չէ։

Պատերազմի տարում նա 1116 ԱՄՆ դոլարի եկամուտ էլ ստացել նաև փոխառության դիմաց։ Որպես անշարժ գույք Թորոսյանը հայտարարագրել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող  բնակելի տուն, ինչպես նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող հողատարածք, որը նա 13,6 մլն դրամով ձեռք է բերել 2020թ. սեպտեմբերին։

Հիշեցնենք, որ Թորսյանը, նախարար դառնալուց հետո, պետբյուջեից միլիոններ է հատկացրել իր կնոջ բժշկական կենտրոնին: